Ուսանողական խաղերին Հայաստանը կունենա 5 մասնակից

Ուսանողական խաղերին Հայաստանը կունենա 5 մասնակից

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին Հայաստանը կունենա 5 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (գեղասահք), Միքայել Միքայելյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը (լեռնադահուկ):

Ուսանողական խաղերը կմեկնարկեն մարտի 2-ին և կեզրափակվեն 12-ին: Այս տարին խաղերին մասնակցում է 50 երկրի ավելի քան 3000 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում