Թուրքիան երկրի պատմության մեջ ամենախոշոր զորավարժություններն է անցկացնում
27/02/2019 17:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Թուրքիայի ռազմածովային ուժերը «Մավի վաթան» անվանումով երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմածովային զորավարժություններն է սկսում, հայտնում է Yeni Safak-ը:
Զորավարժություններն առաջին անգամ կանցկացվեն միանգամից երեք ծովերի ջրային տարածություններում՝ Սև, Էգեյան և Միջերկրական: Մանևրներին կմասնակցի Թուրքիային ՌԾՈՒ-ի 103 նավ:
Aydinlik թերթը նշում է, որ զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 27-ից մինչև մարտի 8-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում