Թրամփը Չինաստանին կոչ է արել չեղարկել ամերիկյան գյուղմթերքների մաքսատուրքերը

Թրամփը Չինաստանին կոչ է արել չեղարկել ամերիկյան գյուղմթերքների մաքսատուրքերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանին խնդրել է «անմիջապես» չեղարկել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Միաժամանակ նա նշել է, որ կողմերի միջև առևտրային բանակցությունները հաջող են ընթանում։

«Ես Չինաստանին խնդրել եմ անմիջապես չեղարկել մեր գյուղմթերքի նկատմամբ մաքսատուրքերը (ներառյալ՝ տավարի, խոզի միսը և այլն): Այնպես որ, բանակցությունները լավ են ընթանում»,– գրել է Թրամփը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ ինչպես խոստացել էր՝ մարտի 1-ից չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը չեն բարձրանա 25 տոկոսով (չինական ապրանքների նկատմամբ)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում