Թուրքիան իր առաջին կործանիչը կներկայացնի երեք տարուց

Թուրքիան իր առաջին կործանիչը կներկայացնի երեք տարուց

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի առաջին թռիչքը կկայանա 2026 թվականին: Դրա ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են բրիտանական պաշտպանական BAE Systems ընկերությունը և թուրքական Turkish Aerospace Industries ընկերությունը: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օքթայը:

Նա ասել է, որ կործանիչի շնորհանդեսը կկայանա 2023 թվականին, իսկ առաջին թռիչքը՝ 2026-ին: Օքթայի խոսքով, Թուրքիան ավելի քան 600 նախագիծ է իրագործելու պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում: Սեփական կործանիչի մշակմամբ երկիրը զբաղվում է 2011 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում