Իսրայելում ընթանում է աննախադեպ «կեղտոտ» նախընտրական քարոզարշավ, իսկական «կոմպրոմատների պատերազմ». Արմեն Պետրոսյան

Իսրայելում ընթանում է աննախադեպ «կեղտոտ» նախընտրական քարոզարշավ, իսկական «կոմպրոմատների պատերազմ». Արմեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Իսրայելում ընթանում է աննախադեպ «կեղտոտ» նախընտրական քարոզարշավ, իսկական «կոմպրոմատների պատերազմ»:

Մի կողմից ձախակողմյան ճամբարի ճնշման ներքո կառավարության իրավական խորհրդատու Ավիխայ Մանդելբիտը ներկայացրել է միաժամանակ 3 քրեական գործերով՝ «1000», «2000» և «4000», վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ մեղադրանք առաջադրելու որոշումը, որոնց վերաբերյալ վարչապետի պաշտոնական պարզաբանումից հետո, հնարավոր է արդեն դատական ընթացքը:

Մյուս կողմից լայնածավալ քարոզչական արշավ է սկսվել նորաստեղծ ձախ-կենտրոնամետ «Կապույտ և սպիտակ» քաղաքական դաշինքի առաջնորդ Բենի Գանցի դեմ՝ սեռական ոտնձգությունների թեմայով 40 տարվա վաղեմության դեպքերի լայն տարածման միջոցով. դաշինքի ներկայացուցիչների համոզմամբ՝ Գանցի դեմ արշավն համակարգվում է մշակույթի նախարար,Նեթանյահուի կուսակցական գործընկեր Միրի Ռեգեվի գրասենյակից:

Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ, բոլոր սոցհարցումների արդյունքներով՝ առաջատարն ընդդիմադիր դաշինքն է, որի հաղթանակն, անշուշտ, լուրջ դրական տեղաշարժեր կարող է ապահովել նաև տարածաշրջանային մի շատ հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում:

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում