Հալեպում ականների պայթյուններից խաղաղ բնակիչներ են զոհվել

Հալեպում ականների պայթյուններից խաղաղ բնակիչներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am: Սիրիայի Հալեպ նահանգում ականների պայթյունից 8 խաղաղ բնակիչ է զոհվել, 27-ը վիրավորվել: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով սիրիական ՍԱՆԱ գործակալության։

Ոստիկանությունից հայտնել են, որ այսօր յոթ խաղաղ բնակիչ զոհվել, ևս 14-ը վիրավորվել են նահանգի հարավում գտնվող Միրագա գյուղում ահաբեկիչների թողած ականի պայթյունից: Այն պայթել է, երբ կողքով անցել էլ աշխատավորներին տեղափոխող բեռնատարը: Մեկ մարդ զոհվել, ևս 13-ը վիրավորվել են կրկին ահաբեկիչների թողած ականի պայթյունից Հալեպի արևելքում գտնվող Թել-Արան գյուղում։

Ահաբեկիչները բնակավայրերից հեռանալիս ականներ են տեղադրել այնտեղ, երբեմն հենց բնակելի տներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում