ԱԺ նախագահը քաղաքական ուժերին հրավիրեց սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ
06/03/2019 11:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց Ազգային ժողովի՝մարտի 6-ին կայացած նիստի ընթացքում:
«Տարիներ շարունակ զանազան դրվագներով հղումներ են արվել ընտրական օրենսդրության կամ այլ ընտրական ինստիտուտների անկատարությանը: Այժմ ցանկանում եմ քաղաքական ուժերին հրավիրել միասնական ջանքերով սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ: Երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել ու իրականացնել»,- ասաց Միրզոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում