AM | RU
USD
EUR
RUB

Էրդողանը հնարավոր է համարել C-500 համալիրների գնումը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Aysor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ Ռուսաստանի հետ C-500 հրթիռային համալիրների գնման գործարք կկնքի:

Ընդ որում՝ թուրք առաջնորդը նշել է, որ C-400-ի գործարքն ավարտված է, ու չի կարող հետքայլ լինել:

«Ամեն ինչ քննարկվել է, համաձայնեցվել՝ վարկային պայմաններից մինչեւ համատեղ արտադրություն, ստորագրությունները դրված են, չի կարող լինել հետքայլ: Դա անբարոյական կլինի… Հուսով եմ, որ հուլիսին կստանանք Ս-400-ի առաջին խմնաքանակը», - 24 TV-ի եթերում ասել է Էրդողանը:

ԱՄՆ Պետքարտուղարությունը նախօրեին կրկին հայտարարել էր, որ Թուքիայի կողմից C-400-ի գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաների տրամադրման մերժման, ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին նրա մասնակցության կասեցման եւ պատժամիջոցների:

Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ից Patriot ԶՀՀ-ի գնումը Թուրքիան քննարկել է դեռեւս Բարաք Օբամայի հետ:

«Հարգարժան Թրամփի հետ եւս քննարկել ենք: Մենք նրանց ասել ենք՝ եթե կարող եք տալ, տվեք: Համատեղ արտադրությունը, տեխնոլոգիաների փոխանցումը անխախտելի պայմաններ են: Այլապես ստացվում է. «Մենք քեզ տալիս ենք, բայց բանալին մեզ մոտ կլինի»: Ներողություն եմ խնդրում, բայց այդպես չի լինում»,- հավելել է Էրդողանը:

2017 թվականին Թուրքիային ռուսական C-400 ԶՀՀ-ի մատակարարման պայմանագրի կնքումը դարձել էր Անկարայի եւ Վաշինգտոնի միջև դիվանագիտական բանավեճերի պատճառ, որն իր թուրք դաշնակիցներից պահանջում է ռուսական համալիրներից հրաժարվել ամերիկյան Patriot ԶՀՀ-ի օգտին:

Լրահոս
Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Երևանի 2019թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ֆինանսական փաստաթուղթը լրամշակվել է Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը «Իրատես». Ծառուկյանը «ինքնըստինքյան» դեմ դուրս եկավ ապամոնտաժումների թրենդին «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ «Փաստ». Գազի գինը կթանկանա մայիս ամսից «Ժամանակ». Ծառուկյանը կզրկվի ազդեցությունից «Հրապարակ». Քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ «Հրապարակ». Խմորումներ են սկսվել ՔՊ կուսակցությունում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 22 Սեւանի եւ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նվիրված խորհրդատվական հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին ՀՀ ԱԳ փոխնախարարը Հարավ-Հարավ համագործակցության համաժողովում արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարին Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը հիմնել են «Իրավական ուղի» կազմակերպությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan