Փետրվարին հացի, ալյուրի, մսամթերքի գներն աճել են

Փետրվարին հացի, ալյուրի, մսամթերքի գներն աճել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, Times.am։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.0%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում, այդ թվում, ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1.2%-ով:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում էլ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 2.5%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ: Ըստ վիճակագրության՝ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.7%-ով:

Ինչ վերաբերում է մսամթերքին, ապա այս տարվա փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.1%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.5% գնաճ, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.7% գնանկում:

Վիճակագրության համաձայն, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում փետրվարին նախորդ տարվա. փետրվարի համեմատ արձանագրվել է 1.6% գնաճ, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 0.4% գնանկում:

Նշվում է նաև, որ փետրվարին հունվարի համեմատ սուրճ, թեյ և կակաո ապրանքախմբում գրանցվել է 0.2% գնանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում