Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էթուշը

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էթուշը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 97 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էթուշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ե. Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը հայտնել է, որ դերասանը մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառները հայտնի չեն:

Արտիստի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա թատրոնում, սակայն դեռևս հայտնի չեն անցկացման օրն ու ժամը:

Վլադիմիր Էթուշը տարբեր կերպարների է մարմնավորել 150-ից ավելի ֆիլմերում, այդ թվում և՝ «Կովկասի գերուհին», «12 աթոռ», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և այլն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում