Աֆրիկայում կործանված «Բոինգի» օդաչուն հաղորդել է խնդիրների մասին

Աֆրիկայում կործանված «Բոինգի» օդաչուն հաղորդել է խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Եթովպիայում կործանված «Բոինգ-737»-ի օդաչուն թռիչքից անմիջապես հետո հաղորդել է խնդիրների մասին և ցանկացել է վերադառնալ օդանավակայան։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին պատմել է Ethiopian Airlines-ի ղեկավարը։ Օդաչուին թույլատրել են վերադառնալ։

Ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 33 երկրի քաղաքացի են։

f54d6dbba3d40280d7a3bc5edeffcb0c__1440x

Հետևեք մեզ նաև Telegram-ում