Փոխհրաձգություն՝ դաղստանցիների, ադրբեջանցիների ու հայերի միջև

Փոխհրաձգություն՝ դաղստանցիների, ադրբեջանցիների ու հայերի միջև

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ֆրոլովո քաղաքում նախօրեին՝ մարտի 10-ին, հրազենային փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, փոխհրաձգության պատճառը եղել է մի դաղստանցու վիճաբանությունը, որին այնուհետ միացել են Դաղստանի 6 քաղաքացիներ: Նրանք մտել են Ֆրոլովոյում գտնվող մի գրասենյակ, որը պատկանում է հայ-ադրբեջանական մի ընտանիքի: Այս մասին տեղեկանում ենք «Блокнот Волгограда» կայքից։

Վիճաբանությունը սկզբում եղել է տնտեսական պատճառով: Նշվում է, որ հայ-ադրբեջանական ընտանիքից վիճաբանությանը մասնակցած բոլոր անձինք գործարարներ են, զբաղվում են առևտրով:

Մասնակիցներից մեկի խոսքերով, առաջինը սկսել են կրակել դաղստանցիները, որի հետևանքով 1 մարդ մահացել է։ Ըստ տեղեկությունների նա հայ է, գործարար: Եվս 3 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, որոնցից երկուսը դաղստանցի են, նաև նա, ով առաջինը սկսել է կրակել, և մեկը հայ-ադրբեջանական ընտանիքից։

Կայքին հայտնի է դարձել, որ վիճաբանությանը մասնակցած 4 դաղստանցիները, որոնք փախել էին դեպքի վայրից, երեկոյան ձերբակալվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում