Իրանի հետ երկաթուղային ճանապարհը անպայման պետք է ունենանք. Միքայել Մելքումյան (Տեսանյութ)

Իրանի հետ երկաթուղային ճանապարհը անպայման պետք է ունենանք. Միքայել Մելքումյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը պնդում է՝ ՀՀ-ին Իրանի հետ երկաթուղի է անհրաժեշտ:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Մելքումյանը պնդեց, որ կան խնդիրներ, որոնց կյանքի կոչմանը ոչ թե պետք է նայել միայն այն տեսանկյունից՝ արդյոք դրանք տնտեսապես ձեռնտու են, թե ոչ, այլ պետք է հաշվի առնել դրանց քաղաքական նշանակությունը:

«Իրանի հետ երկաթուղային ճանապարհ անպայման պետք է ունենանք և կարողանաք երկու թունելները հյուսիս-հարավով կառուցել, որպեսզի մի կողմից արագացնենք լոգիստիկան, մի կողմից էժանացնենք, որովհետև եթե մենք ունենալու ենք թանկ տրանսպորտային համակարգ, բարդություններ են լինելու: Մենք չենք կարող 80-90 տոկոսով տեխնոլոգիական դարձնել առաջիկա 5 տարում մեր համախառն ներքին արդյունքի կառուցվածքը», – ասաց Մելքումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում