Թռչող տաքսիներ

Թռչող տաքսիներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Panorama.amԵվրոպական ավիակառուցող Airbus ընկերությունը ներկայացրել է իր առաջին բազմատեղանի թռչող տաքսիների նախատիպը։ Եվրանյուզի հաղորդմամբ, սպասվում է, որ դրանք կօգտագործվեն մեծ քաղաքներում, թռիչք կիրականացնեն որոշակի երթուղով և կդառնան հասարակական տրանսպորտի այլընտրանք։

Արդեն մոտ ապագայում Գերմանիայի կառավարությունը կմշակի օրենքի նախագիծ, որը թույլ կտա քաղաքային պայմաններում օգտագործել թռչող սարքները որպես տաքսի և անձնական տրանսպորտ։

Ավիատաքսին կլինի չորս տեղանի, կաշխատեն էլեկտրաշարժիչով, կկարողանան չվթերներ իրականացնել առանց օդաչուի՝ ամբողջությամբ ավտոմատ ռեժիմով։

«Մենք ուզում ենք այնպիսի գին առաջարկել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իրեն թույլ տալ թռիչք՝ օդանավակայանից քաղաքի կենտրոն»,- ասել է CityAirbus նախագծի ղեկավարը։

Մի քանի փորձագետների գնահատականներով, թռչող տաքսիները կարող են իրականություն դառնալ մեծ քաղաքներում արդեն 2025 թվականին։ Բացի Airbus-ից, ամբողջ աշխարհով ևս մի քանի ընտրություն նմանատիպ մշակումներով են զբաղվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում