AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես խուսափել էնդշպիլից բանակցային գործընթացում

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, անկասկած, կարելի է դասել այն հայտարարությունների շարքին, որոնց հետևանքները կամ ազդեցությունն այս կամ այն գործընթացի վրա երկար սպասել չեն տալիս։ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության ու դրան հետևած հայկական կողմի՝ մեղմ ասած անբովանդակ արձագանքների լույսի ներքո Փաշինյանի նման գնահատականները մի փոքր անսպասելի էին։ Եվ քանի որ իշխանական թիմը վարչապետի այդ ելույթը ծրագրային է կոչում, ապա հարկ է շատ ավելի ուշադիր ուսումնասիրել Ստեփանակերտում հնչած գնահատականները՝ փորձելով հասկանալ, թե որտե՞ղ կհասնի հայկական կողմը բանակցային գործընթացում, եթե պաշտոնական Երևանը հետևողական լինի որդեգրված քաղաքական այդ գծին։

Բայց մինչ այդ երկու բառով ուզում եմ անդրադառնալ այն ակնկալիքներին, որոնք ունեի հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից։ Հուսով էի, որ փակ դռների ետևում անցկացված քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը կհայտարարեր, որ Արցախի իշխանությունները լիազորել են իրեն այս փուլում բանակցել նաև պաշտոնական Ստեփանակերտի անունից և ամեն ինչ անել, որպեսզի՝ նախ պահպանվեն պատերազմի հնարավորությունը զսպող քաղաքական գործիքները և ապա՝ հայկական կողմը չմեղադրվի բանակցային գործընթացը տապալելու մեջ։ Ցավոք, նման որոշման մասին հանրությանը մինչ այս պահը ոչինչ չի հայտարարվել։ Փոխարենը վարչապետի բացման խոսքում մենք կրկին լսեցինք հայտնի այն թեզը, որ ինքը լիազորված չէ բանակցել Արցախի ժողովրդի անունից, քանի որ ընտրություններում ստացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն։

Ասեմ, որ վարչապետի կողմից անընդհատ կրկնվող վերջին այս բանաձևն ինքնին հետաքրքիր է։ Բայց կոնկրետ այս ժամանակաշրջանի համար՝ չաշխատող և անգամ վտանգավոր։ Ընդ որում, Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը, մեծ հաշվով, արդեն իսկ լուծված խնդիր էր։ Հարցը միայն դրա ժամկետներին էր վերաբերվում։ Նույն Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև հայկական կողմը, բազմիցս են խոսել այդ մասին՝ նշելով, որ որոշակի պահից սկսած Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին։ Պետք էր պարզապես հասունացնել այդ պահը՝ իհարկե դրան զուգահեռ ստեղծելով այնպիսի իրավիճակ, որի առկայության պարագայում Արցախի մասնակցությունը բանակցություններին իսկապես արդյունավետ կլիներ։ Շտապողականությունն այս հարցում որևէ կերպ արդարացված չէ, և դա հեշտ հաշվարկելի էր։

Իսկ հիմա, երբ այդ թեզի հետագա առաջխաղացումը սպառնում է նաև պատերազմական իրավիճակի ստեղծմամբ, դրանից պետք է ժամանակավորապես ետ կանգնել։ Այս առումով, երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների հիշատակված համատեղ նիստը խնդրին գեղեցիկ լուծում տալու լավ առիթ էր։ Հուսով եմ՝ Հայաստանի ղեկավարը դեռ կօգտվի այդ առիթից և իր հաջորդ խոսքում հստակ կհայտարարի, որ պատրաստ է լիարժեք ներկայացնել հայկական կողմերը բանակցություններում։

Սա կարևոր հանգամանք է, որը թույլ կտա պաշտոնական Երևանին խուսափել պատային իրավիճակում հայտնվելու վտանգից։ Քաղաքական այս պարտիան, որը խաղարկվում է արդեն մոտ 3 տասնամյակ, դեռ այդքան և նույնիսկ ավելին էլ ձգձգվելու պոտենցիալ ունի։ Եվ քանի դեռ հայ հանրությունն իր համար վերջնական չի որոշել, թե արցախյան հարցի կարգավորման ո՞ր սցենարն է առավել օպտիմալ մեզ համար, այդ պարտիան պետք է շարունակվի։ Առանց դրա պարզապես չի կարելի վերջնախաղին անցնել։ Ասել է թե՝ պետք է խուսափել պատային իրավիճակներից և դա ամենակարևոր խնդիրն է, որը պետք է հուզի Նիկոլ Փաշինյանին։ Ավելի, քան իր անձնական հեղինակությունն է։ Եվ դա այն հարցն է, որտեղ վարչապետ Փաշինյանը կարող է վստահ լինել բոլորի աջակցության վրա։

Բանակցային գործընթացի էնդշպիլից խուսափելու համար պաշտոնական Երևանը մի քանի գեղեցիկ քայլի հնարավորություն ունի։ Դրա հնարավորությունը կա անգամ այսօր, երբ աջից ու ձախից այդքան քննադատություններ ու ըստ էության վերջնագրի տեսք ստացած հայտարարություններ են ուղղվում հայկական կողմին։ Բայց բոլոր այդ քայլերից ամենաօպտիմալը, անկասկած, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կրկին օրակարգ բերելն է։

Պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է կառչել այդ փաստաթղթերից և ստիպել միջնորդներին ու միջազգային հանրությանը շարունակ խոսել դրանք կյանքի կոչելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի հետ որևէ այլ պայմանավորվածություն ձեռք բերելուց առաջ Հայաստանը պետք է համոզված լինի, որ նախորդ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Չի կարելի թույլ տալ Ալիևի վարչակազմին դուրս պրծնել Վիեննայի և Սանկ Պետերբուրգի կապանքներից։ Թշնամուն նման զսպաշապիկ հագցնելու համար հայկական պետությունները տարիների բանակցություններ և նոր պատերազմ են վարել նրա հետ։ Եթե այս քայլերը ետ տրվեն, ապա երկրորդ անգամ Ադրբեջանը վստահաբար չի սխալվի։ Հետևաբար պետք է շարունակել այնտեղից, որտեղ կանգ է առել Սերժ Սարգսյանը։ Հակառակ պարագայում էնդշպիլն անխուսափելի է, իսկ այնտեղ մեր իղձերի լիարժեք իրականացման միայն մեկ տարբերակ կա՝ պատերազմում հաղթել Ադրբեջանին և ետ շպրտել թշնամու Քուռ գետից այն կողմ։ Համաձայնեք՝ մի քիչ դժվար իրականացվող լուծում է։

Մինչդեռ ձգձվող պարտիան հայկական կողմին իր ցանկությունների նվազագույնը՝ Արցախի ներկայիս տարածքները լիարժեք յուրացնելու հնարավորություն է տալիս։ Այն փաստը, որ մինչ օրս այդ խնդիրը լուծված չէ, թերևս, միակ հարցն է, որի համար իսկապես արժե մեղադրել նախկին իշխանություններին։ Մնացածը պարզ շահարկումներ են, որոնք պետք է տեղ չունենան ազգային օրակարգի տեսանկյունից կարևորագույն այս խնդրում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ Պաշտպանական խումբը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում «Հրապարակ». Ամեն ինչ արվում է Կոտայքում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու համար «Ժամանակ». Ոչ թե ցնցումների դեմն են առնում, այլ հետաձգում են «Հրապարակ». Մատենադարանի ճաշարանը փակվելու եզրին է «Ժամանակ». Նոր Հայաստան, նոր ատոմակայան «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է «Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը խնդրի առաջ է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 20 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ելենա Վարդանովային և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է Փաշինյանը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակման հարցի մասին Մանհեթենում անհայտ անձը փողոցում կրակել է մարդկանց վրա Արցախը բանակցություններում ներգրավելու հայտարարությունների շարքը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսության հրավեր. Փաշինյան Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ «Խավիարային դիվանագիտություն» իրականացնելու փոխարեն ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը խավիարը գողացել է Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan