Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հերքում է Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու լուրերը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հերքում է Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հերքում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրենց պաշտպանյալի դեմ ցուցմունք տալու տեղեկությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց.

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ, և այդ ցուցմունքն ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»,- ասաց Ալումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում