«Ժողովուրդ». Առաջարկված նախագծերի փաթեթի հաստատման դեպքում 400-ից ավելի աշխատող գործազուրկ կդառնա

«Ժողովուրդ». Առաջարկված նախագծերի փաթեթի հաստատման դեպքում 400-ից ավելի աշխատող գործազուրկ կդառնա

«ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակում:

Նկատենք՝ նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն: Դրանց փակման հետևանքով տնտեսական խնդիրներ կարող են ստեղծվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մասնագետները հաշվարկել են՝ ընկերություններից յուրաքանչյուրն ունի մոտ 400-ից ավելի աշխատակից, և գրասենյակների փակման դեպքում մեծ թվով մարդիկ կդառնան գործազուրկ: Բացի այդ, բուքմեյքերական գրասենյակները տարածքներ են վարձակալել, ու եթե դրանք փակվեն, խնդիրներ կարող են առաջանալ անշարժ գույքի շուկայում, նաև գույքահարկի հավաքագրման հետ կապված:

Ըստ ՊԵԿ-ի` 2017թ. 5 կազմակերպություններ ՀՀ պետբյուջե փոխանցել են 4 մլրդ 212 մլն դրամ, արդեն 2018թ. 4 ընկերությունների կողմից՝ 4 մլրդ 119 մլն դրամ»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում