ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու մասին նախագիծը

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: Խորհրդարանը շարունակում է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը:

Այսօր նիստի օրակարգում են «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է երկու նախագծերը:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռնել մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թ.-ի մայիսի 1-ը:

Իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերի ժամկետը երկարաձգել և 2020 թ.-ի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմներ ներդնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում