ՌԴ գլխավոր շտաբի պետ. Սիրիայի խաղաղ կյանքի վերականգնման գործում Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի

ՌԴ գլխավոր շտաբի պետ. Սիրիայի խաղաղ կյանքի վերականգնման գործում Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Պաշտպանության նախարարության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նա շնորհակալություն է հայտնել այդ աջակցության համար Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։ Նրանց հանդիպումը կայացել է Մոսկվայում։

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում