Ռոբերտ Քոչարյանը ելույթով հանդես կգա. Ռուբեն Սահակյան

Ռոբերտ Քոչարյանը ելույթով հանդես կգա. Ռուբեն Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Aysor.am: Լրագրողները այսօր ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատարանում ելույթով հանդես գալ։

«Կարծում եմ՝ այո, նա միշտ էլ ելույթով հանդես է եկել, չի թաքցրել այն, ինչ կա։ Առաջին իսկ նիստում նա մի չքնաղ ելույթ ունեցավ։ Նա, օրինակ, իր ելույթում ասել է, որ ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ Երկրապահը ոտքի է կանգնել և փորձում է միանալ ժողովրդին։ Հավանաբար, լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել և ասել, որ բանակը չներքաշվի քաղաքական գործընթացներին», – ասաց փաստաբանը։

Հարցին՝ ի վերջո ինչո՞ւ իրենց չի հաջողվում հասնել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության, Սահակյանը հարցով պատասխանեց՝ իսկ երբ է փաստաբաններին հաջողվել այդքան հեշտ հասնել արդարության՝ ոչ մի իշխանության օրոք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում