Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը:

«Վաղը ժամը 15:00-ին դատարանը որոշում կկայացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Նա բավական երկար բացատրություններ տվեց՝ մոտ 40 րոպե: Մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչև մարտի 2-ը»,– ասաց փաստաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում