«Իրավունք». Իրանցիների հոսքը Հայաստան խիստ կրճատվելու է

«Իրավունք». Իրանցիների հոսքը Հայաստան խիստ կրճատվելու է

«Ամեն տարի մարտի 15-ից սկսած՝ Հա­յաստան էին այցելում Իրանի մեծաթիվ զբոսաշրջիկներ՝ նշելու իրենց Նոր տարին: Մեկ շաբաթով Երևանի կենտ­րոնը և Հայաստանի դիտարժան վայ­րերը «լցվում» էին իրանցիներով: Սակայն այս տարի իրանցիների հոսքը խիստ կրճատվելու է: Դրա հա­մար կան մի շարք պատճառներ:

Նախ՝ Իրանում տնտեսական վիճակի վատ­թարացումը և արտարժույթի գնի բարձրացումը: Սակայն կան խնդիրներ նաև Հայաստանի հետ կապված, քանի որ Իրանում շատերը հավատացած են, որ Հայաստանում տեղի ունեցած հե­ղաշրջումը իրականացրել են ամերի­կացիները, որոնք, ինչպես հայտնի է, իրանցիների թիվ մեկ թշնամիներն են Իսրայելի հետ:

Բացի այդ, Իրանում չեն մոռացել, որ Նիկոլը ար­տահայտվել էր Իրանի հետ սահմանի փակման հնարավորության մասին, իսկ հայկական որոշ բանկերում որոշակի խնդիրներ էին ծագել իրանցինե­րի հետ:

Իր դերն է խաղում նաև այն, որ վեր­ջին շրջանում ջերմացել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները և զբոսաշրջիկների հոսքի մի մասը Հա­յաստանից թեքվել է դեպի Ադրբեջան: Ավելի շատ իրանցի զբոսաշրջիկներ սկսել են գնալ նաև Վրաստան, որտեղ անհամեմատ լավ է կազմակերպված զբոսաշրջիկության ենթակառուցվածքը:

Իհարկե, Հայաստանի տնտեսու­թյան համար առանց այդ էլ սակավ զբոսաշրջիկության ցուցանիշների նվազու­մը կունենա իր հետևանքը, իսկ ֆինանսական շուկայում, եթե ամեն տարի մարտի կեսերին նկատվում էր դոլարի գնի նվազում, ապա այս տարի ֆինան­սիստները նման տատանումներ չեն կանխատեսում»,-գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում