Մաշտոցի պողոտայում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Մաշտոցի պողոտայում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Times.am: Մաշտոցի պողոտայում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»,– գրել է Ահարոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում