Սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է. ՈՒՂԻՂ

Սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Panorama.am: Վաղ առավոտից վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Աշխատանքներին հետևում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Տարածքում ոստիկաններ են հավաքված, իսկ սրճարանների աշխատակիցները, ովքեր երեկ բողոքի ակցիա էին իրականացնում, թույլ չէին տալիս, որ քանդեն սրճարանները, դեռ տարածքում չեն։

Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը լրագրողներին ասաց, որ այս պահին ապամանտաժման աշխատանքներին զուգահեռ այն թփերը, այն կանաչ զանգվածը, որը հնարավոր է ժամանակավորապես տեղափոխվել, որպեսզի բարեկարգման պրոցեսում չվնասվեն, իրենց մասնագետների կողմից կհեռացվեն, կտեղափոխվեն, մի մասը կտնվի այլ վայրում, մի մասը կպահվի, աշխատանքների ավարտից հետո կվերադարձվի տարածք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում