ՌԴ ԱԳՆ. ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության հիման վրա

ՌԴ ԱԳՆ. ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափի մասին, որը կարող է փոփոխվել կողմերի համաձայնության հիման վրա: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

«Եթե կողմերը որոշակի փուլում համաձայնության գան, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացվի բանակցություններում, ապա դա կլինի կողմերի որոշումը: Եվ մենք կհարգենք դա: Սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև եռյակի մյուս անդամների դիրքորոշումը», – ասել է նա:

Զախարովան կոչ է արել ուշադրություն դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որում նշված է, որ «այդ հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտեցումները բավական հստակորեն արտացոլված են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում