AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». ԱԺ նոր պատգամավորներին արգելել են իրենց սենյակները վերանորոգել

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նոր պատգամավորներին արգելել են իրենց սենյակները վերանորոգել, պատգամավորների մի մասը սկսել ու կիսատ է թողել։ «Ասին` ամառը բոլոր սենյակները վերանորոգվելու են` միանման տեսք ունենան, ձեռ մի տվեք, ու ըսենց` ոտուգլուխ` օգնականների հետ համերաշխ նստած ենք»,- տրտնջաց «Իմ քայլի» պատգամավորը:

Բայց ոմանք նախասենյակ ունեն, ուր նստում են օգնականները, մյուսները փոքրիկ սենյակում կարճ «պերեգորոդկա» են դրել իրենց ու օգնականի միջև և նստել են այդպես: Ի դեպ, «նախագավիթով», բավականին «շնորհքով» սենյակ է հասել պատգամավորուհի Թագուհի Ղազարյանին՝ Շմայսի նախկին սենյակը, որը հետո անցավ Սամվել Ալեքսանյանին:

Ամենատխուրը գեներալ Մանվելի սենյակում է․ շքեղ «կավռալիտի» ֆոնին` մի քանի աշխատանքային աթոռ, 2 փոքրիկ սեղան` Տարկովսկու «զոնան» հիշեցնող շարքով շարված` նախկին շքեղ, սև կաշվից, ստալինյան մեծ սեղանի ու կահույքի փոխարեն: Այդ սենյակում իրար կողքի համեստ նստած են Ծառուկյանի Էդոն` Էդուարդ Բաբայանը, և էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: ԱԺ ամենաուրախ-կահավորված սենյակը «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղարի, Նիկոլին ընդատակյա օրերին ապաստանած Հակոբ Սիմիդյանինն է: «Սերժի վախտ» Գագիկ Մելիքյանին պատկանած այս սենյակը շատ անշուք էր` նկատեցինք մենք։ «Ոչինչ հատուկ արված չէ, ինչ տվել են, տեղավորել, նստել ենք»,- ասաց Սիմիդյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին Ադրբեջանի կողմից առանց ծանուցման լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը միջազգային պարտավորությունների խախտում է. ՀՀ ԱԳՆ Պաշտպանական խումբը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը Էրդողանը խոսել է մահապատժի վերականգնման մասին Եվրոպական դատարանը ընդունել է Դեմիրթաշի գործով Թուրքիայի բողոքը Բակո Սահակյանն ու Արտակ Դավթյանը քննարկել են բանակաշինության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր Ալիև. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը պետք է մնա անփոփոխ Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին Սևանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում «Հրապարակ». Ամեն ինչ արվում է Կոտայքում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու համար «Ժամանակ». Ոչ թե ցնցումների դեմն են առնում, այլ հետաձգում են «Հրապարակ». Մատենադարանի ճաշարանը փակվելու եզրին է «Ժամանակ». Նոր Հայաստան, նոր ատոմակայան «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է «Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը խնդրի առաջ է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 20 Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ելենա Վարդանովային և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ կարելի է ներմուծել մինչև մայիսի 1-ը. ՊԵԿ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է Փաշինյանը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակման հարցի մասին Մանհեթենում անհայտ անձը փողոցում կրակել է մարդկանց վրա Արցախը բանակցություններում ներգրավելու հայտարարությունների շարքը ոչ թե մարտահրավեր է, այլ երկխոսության հրավեր. Փաշինյան Իտալիայի Լացիոն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները թափանցիկ են բոլոր գործընկերների համար. Փաշինյան Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ «Խավիարային դիվանագիտություն» իրականացնելու փոխարեն ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը խավիարը գողացել է Արման Օսիկյանը նշանակվել է Կադաստրի «գրասենյակների վարչության» պետ Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan