Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա
16/03/2019 15:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Times.am: ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում