Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության

Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Times: Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են:

Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող հատվածը:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ վթարից հետո երկու մարդ բուժօգնության է դիմել: Ճանապարհային ոստիկանության խմբերը տեղում աշխատանքներ են իրականացնում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում