Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը

Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը մերժելու որոշման դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը նախագահում էր դատավոր Մհեր Արղամանյանը:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվելու է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում