Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը
20/03/2019 15:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են Սահմանադրության ուղղումները՝ երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու մասին։
«Ընդունվել է պատմական որոշում»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:
Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նոր ղեկավարը՝ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով եղել է անվանափոխության նախաձեռնողը։
Նշենք, որ այսօր առավոտյան կայացել է Տոկաևի երդմնատվության արարողությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում