AM | RU
USD
EUR
RUB

Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Թուրքիան երկիր մուտք գործելու թույլտվություն չի տվել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, ովքեր Ստամբուլ էին ժամանել Սելահաթթին ԴԵմիրթաշին պարգևատրելու նպատակով։ Միշել Լաուրենտն ու Սիլվի Ժանը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողով րդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահին պետք է հանձնեին «Montluc - Résistance et Liberté» գրական մրցանակը։

Ֆրանսիայի քաղաքացիները 40 ժամ շարունակ պահվել են Ստամբուլի օդանավակայանում՝ առանց պատուհանների մի սենյակում, իսկ այնուհետև արտաքսվել են երկրից։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Դեմիրթաշը «Emmanuelle Colas» հրատարակչության կողմից դեռ 2019թ․ փետրվարի 10-ին պարգևատրվել էր «Montluc - Résistance et Liberté» մրցանակով, որը Ֆրանսիայի կարևորագույն գրական մրցանակներից մեկն է։ Հրատարակչությունը մրցանակը Սելահաթթին Դեմիրթաշի կնոջը՝ Բաշաք Դեմիրթաշին հանձնելու նպատակով լիազորել է Միշել Լաուրենտին։ Վերջինս մարտի 18-ին ժամանել է Ստամբուլ, որտեղ պարզվել է, որ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Լաուրենտին ուղեկցող Ժանը վախեցել է նրան միայնակ թողնել օդանավակայանում, ուստի նույնպես հրաժարվել է երկիր մուտք գործելուց։

Ֆրանսիայի քաղաքացիների փաստաբանները միջադեպի առթիվ գրավոր հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է․ «Մարտի 19-ին մենք այցելել ենք Ստամբուլի օդանավակայան, սակայն մեզ թույլ չեն տվել տեսակցել մեր պաշտպանյալների հետ՝ այն անհեթեթ պատճառաբանությամբ, որ օդանավակայանը նորակառույց է։ Մեր պաշտպանյալները զրկվել են իրավական ինքնապաշտպանության իրավունքից։

Պատասխանատու անձինք ոչ մի կերպ ոչ մեզ, ոչ մեր պաշտպանյալներին չեն մեկնաբանել կիրառված արգելքի հիմքերը։ Մեր պաշտպանյալներին ապօրինաբար արգելվել է մուտք գործել երկիր, և կարծես դա էլ բավարար չէ, մինչև երկրից արտաքսվելը՝ 40 ժամ շարունակ նրանք պահվել են պատուհաններ չունեցող մի սենյակում։ Դրա դեմ մեր ներկայացրած բողոքներին մեզ պատասխանեցին, որ օդանավակայանը դեռ նոր է, իսկ Ֆրանսիայի հետ թռիչքները կանոնավոր չեն»։

Լաուրենտի և Ժանի փաստաբանները տեղեկացրել են նաև, որ իրենց պաշտպանյալների դեմ կիրառված արգելքի վերացման նպատակով իրավական գործընթաց են սկսելու։

Հիշեցնենք, որ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու, զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, խմբավորման օգտին հանցագործություն կատարելու մեղադրանքով դեռ 2016թ․ նորյեմբերին կալանավորված Սելահաթթին ԴԵմիրթաշը այս պահին գտնվում է Էդիրնեի փակ տիպի կալանավայրում։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով Դեմիթաշին դատապարտել է ազատազրկման 4 տարի և 8 ամիս ժամկետով:

Լրահոս
Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է «Հրապարակ». Ընդամենը հանդիպում է կազմակերպել Արարատի մարզպետի հետ «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժողովուրդ». Իչպես կարձագանքի ԲԴԽ-ն նախարարի գրությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 20 Կիևում ավարտվել է Զելենսկու և Պորոշենկոյի նախընտրական բանավեճը Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան Լավրով. ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել է իր կայացած լինելը Մոնրեալի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը Երկիր մոլորակի կողքով հսկայական երկնաքար է անցել Դատարանն ավարտեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Վարչապետը հանձնարարել է ապահովել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը դադարեցնելու որոշման կատարումը Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությանը Ապրիլի 20-ը և 21-ը կլինեն ամենացուրտ օրերը. Ֆելիքս Ցոլակյանը առաջիկա եղանակի մասին Էվանս. Երբ աշխարհը սգում է Նոտղը Դամի տապալումը, մտածում եմ ի՛նչ եկեղեցիներ են կորցրել հայերը Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը Ռուսաստանն ու Հայաստանը կավելացնեն համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար Վլադիմիր Կարապետյանը. Վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին Վարչապետն ու Ծառուկյանը հանդիպմանը քննարկել են ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը Ես դեռ համբերում եմ. Ծառուկյանը պնդում է, որ ՊԵԿ-ը վարչապետի մոտ լավամարդ լինելու համար է ստուգումներ անում Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը Մատվիենկոն հայտարարել է Պուտինի եւ Փաշինյանի հնարավոր հանդիպման ժամկետների ու վայրի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan