Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում