Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել

Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, Facebook: Սա տնտեսական հեղափոխության բաղադրի՞չ է, թե՞ կառավարության պարապության արգասիք։

Մեր նախագծերը մերժում եք, գոնե ձերը բերեք Ազգային ժողով։ Երեք շաբաթը մեկ երկու հարց ենք քննարկում…

Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել: Տարվա բոլոր օրերը պիտի լինեն քաղաքացունը, այլ ոչ թե մեկ օրը…

Արդեն պարզ են այդ օրվա ֆեյսբուքյան ճառերը գիտակից ու հպարտ քաղաքացու, քաղաքացիական զարթոնքի ու վերածննդի, քաղաքական մշակույթի վերելքի, երջանիկ քաղաքացու, քաղաքացիական հասարակության հաղթանակի ու էլի նման «նվաճումների» մասին…

Իսկ հաջորդ օրը՞…

Հաջորդ օրը դարձյալ կմոռացվի քաղաքացին, քանզի քչերը կհիշեն, որ այդ քաղաքացին զուրկ է աշխատանքից, բնակարանից և արժանապատիվ գոյատևելու տարրական մյուս պայմաններից…»։

Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում