Միհրան Պողոսյանն օֆշորային ընկերությունների գործով հրավիրվել է հարցաքննության

Միհրան Պողոսյանն օֆշորային ընկերությունների գործով հրավիրվել է հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Պողոսյանը նախկին հրավերից հետո չէր ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։

«Միհրան Պողոսյանն առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները»,- ասաց Օհանջանյանը:

ՀՔԾ-ն այլ մանրամասներ չի հաղորդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում