«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր հիմնի հետ կապված աշխատանքն ի՞նչ վիճակում է՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Նորմալ գնում են»: Հիասթափեցրե՞ց ձեզ սոցցանցերի աղմուկը, սկզբում կարծես ավելի ոգևորված էիք։ «Ոչ, չհիասթափեցրեց»: Իսկ հնարավո՞ր է աշխատանքները դանդաղեցին, որովհետև դարձաք հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ու էլ կարիք չկա վերադառնալ հին հիմնին, դրանով փորձում էիք ժեստ անել ռուսներին։ «Ծիծաղելի է հնչում, սակայն հետաքրքիր վերսիա է»:

Իսկ ի՞նչ կարծիքի եք «Ռեստարտի» կողմից Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու «քայլի» մասին. ժամանակ առաջ «աղբարկղեր նետելու» մասին Դուք էիք խոսել։ «Անընդունելի եմ համարում «Ռեստարտի» արարքը, և ապա` ես ընդամենը ասել էի, որ մենք չենք կարողանալու ժողովրդին հետ պահել նման քայլից, եթե ՀՀԿ-ականները շարունակեն նույն ոգով»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում