Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ: ՀՀ ԱԻՆը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում