Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին

Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.am:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ասուլիսի ժամանակ մեկնաբանել է այն հայտարարությունը, որ իբր մտադիր է բանակին դուրս բերել «դեղին բաճկոնների» դեմ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ չի պատրաստվում դա անել։

«Կհետևեն այն նույն կանոններին, որոնք հաստատվել էին անցած տարվա դեկտեմբերին»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով, զինվորականները, որոնք ներգրավված են «Սանտինել» օպերացիայում, կզբաղվեն ահաբեկչության դեմ պայքարով և կարևոր օբյեկտների պահպանությամբ։ Ոստիկանությունն իր հերթին ակցիաների ընթացքում կհետևի կարգ ու կանոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում