Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն

Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ,  Aysor.am: Չինաստանի Ցզյանսու նահանգի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 2800 բնակելի տներ: Այս մասին հայտարարել է նահանգի աշխատակազմի ղեկավար Սյանշույ Դան Յունհունը:

Նա նշել է, որ այս պահին ընթանում է շինությունների վերանորոգման բաշխատանք: Նաև պատրաստվում են քանդել այն կառույցները, որոնք ենթակա չեն վերանորոգման:

Պաշտոնյան հայտնել է, որ տուժածներին փոխհատուցում է վճարվելու կամ տրամադրվելու են այլ տներ ուրիշ շրջանում:

Պայթյունը տեղի էր ունեցել մարտի 21-ին: Այս պահի տվյալով՝ մահացել է 64 մարդ, 617-ը` վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում