Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: Ռումինիան եւ Հոնդուրասը մարտի 24-ին հայտարարել են Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաքը ճանաչելու մասին: Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի եւ Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի համապատասխան հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երկու երկրներն էլ մտադիր են դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ:

ԶԼՄ-ները նշում են, որ այս քայլերն արդեն ողջունել են Թել Ավիվում:

Մինչդեռ մամուլին հայտնի է դարձել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի արձագանքը, ով հայտարարել է, որ վարչապետն իր հետ անհրաժեշտ կոնսուլտացիաներ չի անցկացրել: Ընդսմին նա Ռումինիայի կառավարությանը «կատարյալ տգիտության» մեջ է մեղադրել արտաքին քաղաքականության հարցերում:

Անցած տարվա վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաքը եւ հայտարարել ամերիկյան դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին: Համանման որոշում է ընդունել Գվատեմալան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում