Արամ Առաջինը կմեկնի Հալեպ
25/03/2019 11:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Facebook: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս մեկնելու է Սիրիա՝ առաջիկա շաբաթ օրը վերաօծելու Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին։ Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այդ մասին նա հայտարարել է Անթիլիասի Մայր տաճարում։
Արամ Առաջինը նշել է, որ վերջին յոթ տարիներին Սիրիան գտնվում էր տագանապի մեջ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքով, այսօր սիրիահայությունը սկսել է իր հավաքական վերականգնման ընթացքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում