Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ մարտի 25-ին, ժամը 09:51-ին Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հերացու փողոց գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Այս մասին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Բախվել են «Infiniti», «Opel », « Nissan Senatra » և «Toyօta Vitz» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 7 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում