Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում

Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Aysor.am: Թուրքիան հետ չի կանգնի Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու հարցում՝ չնայած այն բանին, թե ինչ կասի ԱՄՆ-ը, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ոչ մի քայլ հետ С-400 գնելու հարցում չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է Patriot-ին, եթե ԱՄՆ-ը մեզ լավ պայմաններ առաջարկի, մենք բաց կլինենք նրանց համար», – ասել է նա:

Հիշեցնենք, որ 2017 թվականին ստորագրված պայմանագիրը Թուրքիային С-400 ԶՀՀ-ներ վաճառելու մասին Անկարայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական անհամաձայնությունների պատճառ էր դարձել, վերջինը թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համակարգերից հօգուտ ամերիկյան Patriot ԶՀՀ-ների։ Թուրքիայի իշխանություններն ամուր են իրենց դիրքորոշման հարցում և չեն ծրագրում հրաժարվել С-400-ներից անգամ ամերիկյան համալիրներ գնելու պարագայում։

Խոսքը С-400-ների չորս դիվիզիոնի մատակարարման մասին է, որի արժեքն է 2,5 մլրդ դոլար։ Գործարքի մի մասը Թուրքիան կվճարի ինքը, մյուս մասը՝ ի հաշիվ ռուսական վարկի։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ С-400-ներն իր երկրի տարածքում կտեղակայվեն այս տարվա հոկտեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում