Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին

Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մարտի 29-ին ծրագրում է առանձին հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Ավստրիայի նախագահի կայքում։

Սկզբում նա իր նստավայրում կընդունի վարչապետ Փաշինյանին։

Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում ունեցած իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, որ մարտի 29-ին Վիեննայում կայանալու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում