«Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար

«Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ԱԺ-ում կարող է հայտնվել նախաձեռնություն, որի նպատակը արևային էներգետիկայի զարգացման հեռանկարի ապահովումն է:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական գազային լոբբինգի շահերը ապահովելու նպատակով ՀՀ-ում թաղեց վերականգնվող էներգետիկայի զարգացման ապագան՝ արևային էլեկտրակայաններից էներգիայի գնման սակագին սահմանելով 23 դրամը: Համեմատության համար՝ Ուկրաինայում գործում է Կանաչ սակագին, ըստ որի՝ բնակչության արտադրած և ցանցին մատակարարած էլեկտրաէներգիան այդ երկրի բաշխիչ ցանցերը գնում են 13.04 եվրոցենտով՝ մոտ 73 դրամ: Սրա նպատակը երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մեծացումն է, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում