«Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը

«Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը

«ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողո­վին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովին ներկայացրած փաս­տաթղթի համաձայն՝ պատգամավորը հայտարարագրել է 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք:

Նա հայտարարագրել է նաև UAZ 31519, TOYOTA LAND CRUISER 200 4.0, KAMAZ 5511 մակ­նիշի մեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջո­ցը կազմել է 100 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականություննե­րը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականու­թյունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Նշենք, որ ըստ ներկայացված կեն­սագրական տվյալների, նա 2012 թվա­կանից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը տնօրինել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանե­կան մարզադպրոցը: 2014 և 2017 թթ. վերապատրաստում է անցել եվրոպա­կան «կուղ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» թիմերում և այլ մարզադպրոցներում: Մաթևոս Ասատրյանն իրավաբան է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում