Քաղաքացիները դժգոհ են Նորագավիթի մաքսատան սպասարկումից

Քաղաքացիները դժգոհ են Նորագավիթի մաքսատան սպասարկումից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.am: «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսատանը սպասարկման խնդիրներ են առաջացել: Այս մասին Times.am-ի խմբագրությանը հայտնեց քաղաքացի Գոհար Մելքոնյանը: «Տասներկու սպասարկող պատուհաններից միայն երկուսն են աշխատում: Անվերջ հերթեր են գոյացել»,- նշեց քաղաքացին՝ հավելեով, որ դժգոհ է սպասարկման որակից:

Մենք փորձեցինք կապ հաստատել մաքսատան ներկայացուցիչների հետ, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին: Կից ներկայացուցնում ենք քաղաքացի Գոհար Մելքոնյանի կողմից մեզ ուղարկված տեսանյութը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում