Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել (Տեսանյութ)

Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Aysor.am: Արցախի կառավարությունը 2018 թվականն ամփոփել է բավական բարձր տնտեսական ցուցանիշներով. տնտեսական աճը կազմել է 11.9 տոկոս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Արցախի տնտեսական 11.9 տոկոս աճը պետնախարարը «բավական բարձր» է համարում։

Արցախի տնտեսական աճը գրանցվել է տարբեր ոլորտների, մասնավորապես՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, շինարարության ոլորտներում գրանցված զարգացումների հաշվին։ Երկրում արդյունաբերության ոլորտը, ըստ պետնախարարի, գրանցել է շուրջ 30 տոկոս աճ։

Արցախում 2018-ի նորություններից է այն, որ սկսել են էլեկտրաէներգիա արտահանել։

«2018 թվականը առաջին տարին է, որ մենք կարող ենք համարվել էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ Այսինքն՝ մենք տարվա ընթացքում արտադրել ենք ավելի շատ էլեկտրաէներգիա, քան սպառել ենք ու այդ տարբերությունը ներառվել է Հայաստանի ամբողջ էներգոհամակարգի մեջ», – ասաց Մարտիրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում