ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել ապրանքների մակնշման համաձայնագիրը

ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել ապրանքների մակնշման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Aysor.am: Եվրասիական տնտեսական միությունում ուժի մեջ է մտել նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համաձայնագիրը, ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Համաձայնագրի հիմնական խնդիրը միության ամբողջ տարածքում մակնշման գործընթացների միասնականացումն է: Ինչպես պարզաբանվում է մամուլի տեղեկագրում, փաստաթղթում ամրագրված նորմաները թույլ կտան ուժեղացնել հսկողությունը ԵԱՏՄ-ում ապրանքների շրջանառության նկատմամբ՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով ստվերային շրջանառությունը:

Իսկ սպառողները կստանան այն բանի երաշխիք, որ իրենք ձեռք են բերում օրինական ապրանք: Մակնշման համակարգի ներդրումը նաև կարող է նպաստել ապրանքային հոսքերի թվայնացմանը և հսկելիության համակարգի ձևավորմանը:

«Այս փաստաթուղթը շրջանակային բնույթ է կրում, ինչը թույլ է տալիս մակնշման օգտագործման ճկուն որոշումներ ընդունել ոչ թե նեղ ցանկի ապրանքների, այլ ընդլայնված սպեկտրի արտադրանքի նկատմամբ», – մեկնաբանել է ԵԱՏՀ-ի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում