Թեւան Պողոսյանը փոփոխություն չի տեսնում Ադրբեջանի վարքագծի և նպատակների մեջ

Թեւան Պողոսյանը փոփոխություն չի տեսնում Ադրբեջանի վարքագծի և նպատակների մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևւան Պողոսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը չի փոխվել ո′չ իր վարքագծով, ո′չ նպատակներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թևան Պողոսյանը նման կարծիք է հայտնել ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելով Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած Փաշինյան- Ալիևւ հանդիպման մասին: «Իրականության մեջ ինձ համար ևս մեկ անգամ ապացուցվեց այն, ինչ մինչ հանդիպումն ասել էի` ոչ մի յուրահատուկ բան չեմ սպասում»,– ասաց Թևւան Պողոսյանը:

Պողոսյանը նաև դիտարկումներ արեց, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի վարքագիծը և ինչ խնդիր է Ադրբեջանը հիմա փորձում լուծել .«Իմ պատկերացմամբ, ինքը մի խնդիր է իր առջև դրել` հայկական միասնականությունը ջարդել»,- ասաց Թևւան Պողոսյանը և հավելեց, որ Ադրբեջանը հիմա իր այլընտրանքն է հզորացնում` զենք- զինամթերք գնելով, զորավարժություններ անելով և փորձելով սրացումների գնալ. դա է լինելու այդ երկրի քաղաքականությունը:

Ըստ Թևւան Պողոսյանի` Ադրբեջանը չի ցանկանում առաջընթացի նպաստող որևէ քայլի գնալ: «Նրանք իրենց ձևով են ժամանակ շահելու, մենք էլ պետք է հասկանանք՝ ինչպես ենք օգտագործելու այդ ժամանակը և մեր այլընտրանքներն այնքան հզորացնենք, որ բանակցությունների սեղանին թելադրենք մեր օրակարգը: Եթե մեր նպատակն է ոչ մի բան չզիջել, պետք է կարողանանք Արցախը վերաբնակեցնել և դա անել առանց ամաչելու»,– ասաց Պողոսյանը:

Նա հավելեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն ավելի է հզորացրել առաջնագիծը, դիտարկման սարքեր են դրվել, խրամատները խորացել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում