Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են մի քանի հարցեր:

Օրակարգում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Օրակարգում ընդգրկված են նաև «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում